10:12  ,  25 հոկտեմբերի, 2013

Snoop Dogg-ի որդին՝ մեծ ծեծկռտուքի մասնակից

Հայտնի ռեպեր Snoop Dogg-ի որդին` Կորդել Բրոադուսը, ամերիկյան ֆուտբոլի դպրոցական լիգայի «Դայմոնդ Բար» - «Դայմոնդ Ռանչ» խաղի ժամանակ ծեծկռտուք է սարքել, հաղորդում է Bleacher Report-ը։

Հայտնի ռեպերի որդին համարվում է դպրոցական լիգայի գլխավոր տաղանդներից մեկը. մասնագետները վստահ են, որ նա մեծ ապագա ունի Ֆուտբոլի ազգային լիգայում։ «Դայմոնդ Բար» - «Դայմոնդ Ռանչ» խաղի վերջնամասում մեծ ծեծկռտուք է սկսվել։ Հայտնի չէ մեղավորը, սակայն Բրոադուսը ծեծկռտուքի կենտրոնական հերոսներից էր։ Նրան որակազրկում է սպառնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում