14:15  ,  23 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Մենք մեկ ընտանիք ենք

Մենք մեկ մեծ ընտանիք ենք, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը, ասել է Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Լոնդոնի «Արսենալի» դարպասը գրավելուց հետո 24-ամյա ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով:

«Շատ կարեւոր ու բարդ խաղ էր մեզ համար: Հյուրընկալվելիս նման մրցակցի դեմ խաղալը բավական դժվար է, սակայն մենք կարողացանք հաջող հանդես գալ:

Ուրախ եմ, որ հաջողվեց «Բորուսիայի» կազմում առաջին գոլը խփել Չեմպիոնների լիգայում, բայց ինձ ավելի շատ ուրախացնում է թիմի հաղթանակը, քան անձնական հաջողություններս: Մարզիչի բացակայությունը պահաստայինների նստարանից ընդհանրապես չանդրադարձավ մեր խաղի վրա: Մենք մեկ մեծ ընտանիք ենք, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Եթե խոսենք խմբից դուրս գալու մասին, ապա այստեղ ամեն ինչ որոշվելու է վերջին տուրում:

Ռոբերտ Լեւանդովսկին այս խաղի լավագույն ֆուտբոլիստն էր: Նա փայլուն կատարեց իր աշխատանքը, պայքարեց մինչեւ վերջ, գոլային փոխանցում կատարեց ինձ եւ խփեց հաղթական գնդակը: Ռոբերտն աշխարհի լավագույն հարձակվողներից է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի կայքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին կայանացած խաղում 24-ամյա Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 67 րոպե, իսկ 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով