12:38  ,  23 հոկտեմբերի, 2013

The Independent. Մխիթարյանը կառավարում էր «Բորուսիայի» խաղը եւ ստվերում թողեց Օզիլին

«Արսենալի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի բոլոր գործողություններում նկատվում էր բարձր կարգ, գրում է The Independent-ը, որն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լոնդոնի «Արսենալի» միջեւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խանղին:

«Մինչեւ խաղը բոլորը հիանում էին Մեսութ Օզիլով, սակայն խաղադաշտում ամենաակտիվ ֆուտբոլիստը հյուրերը 10 համար Հենրիխ Մխիթարյանն էր: Ցուցադրելով հիանալի տեխնիկա, ակտիվություն ու համառություն՝ Մխիթարյանն ընդգծեց, թե ինչու էր «Լիվերպուլն» այդքան շատ ցանկանում ձեռք բերել նրան: Հայ կիսապաշտպանն առաջ մղեց «Բորուսիային»՝ աչքի ընկնելով դիպուկ հարվածով: Նրա բոլոր գործողություններում նկատվում էր բարձր կարգ: Մխիթարյանը գտնում էր ազատ տարածություններ, շրջանցում էր «Արսենալի» ֆուտբոլիստներին, վաստակում էր տուգանային հարվածներ եւ կառավարում էր դորտմունդցիների խաղը: «Բորուսիան» կորցրել է Մարիո Գյոտցեին, բայց ոչ իր դեմքը»,- գրում է The Independent-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Լոնդոնում հաղթեց 2:1 հաշվով, իսկ դորտմունդցիների առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղաց 67 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում