10:11  ,  23 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն «Արսենալի» դեմ խաղում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 22-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղին, որն ավարտվեց գերմանական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով: 24-ամյա Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 67 րոպե, իսկ 16-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը:

Whoscored.com-ը ներկայացրել է Մխիթարյանի վիճակագրությունն «Արսենալի» դեմ խաղում:

Հենրիխը լոնդոնցիների դարպասին կատարել է մեկ հարված՝ դառնալով գոլի հեղինակ: Նա գնդակին դիպչել է 43 անգամ, կատարել է 27 փոխանցում՝ 85 տոկոս ճշգրտությամբ: Մխիթարյանը 3 անգամ խլել է գնդակը, իսկ նրա նկատմամբ կանոնները խախտվել են 4 անգամ: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ: 10 բալային համակարգով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն արժանացել է 7.4 միավորի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս