18:50  ,  22 հոկտեմբերի, 2013

Կլոպը՝ դարպասում, Մխիթարյանը՝ գնդակներով. «Բորուսիայի» նախախաղային մարզումը (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջում տեղադրվել են թիմի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախախաղային մարզման լուսանկարները:

Լոնդոնում կայացած մարզմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Հոկտեմբերի 22-ին կայանալիք «Արսենալ» - «Բորուսիա» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում