15:16  ,  22 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյան vs Միկել Արտետա

«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հսկելու ամբողջ պարտականությունը կընկնի Միկել Արտետայի վրա, գրում է Hereisthecity.com կայքը՝ անդրադառնալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Արսենալ» - «Բորուսիա» հանդիպման ժամանակ անգլիական ակումբի իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետայի եւ հյուրերի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմակայությանը։

«Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել փոխարինելու Մարիո Գյոտցեին։ Գերմանիայում նրա համար ամեն ինչ լավ է դասավորվում. կիսապաշտպանը Բունդեսլիգայում դարձել է երեք գոլի հեղինակ։

Մխիթարյանը թիմակիցների համար պահեր ստեղծելու, ինչպես նաեւ գոլեր խփելու հնարավորություններ ունի, այդ պատճառով Արտետան շատ կարգապահ պետք է լինի հարձակողական կիսապաշտպանին հսկելու ժամանակ»,- գրում է Hereisthecity.com-ը։

«Արսենալ» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English