12:37  ,  22 հոկտեմբերի, 2013

Սերխիո Ռամոսը երգել է ընկերուհու համար

Հոկտեմբերի 21-ին El Hormiguero հաղորդման հյուրն էր Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսի ընկերուհին՝ Պիլար Ռուբիոն։ Նա պատասխանում էր հաղորդավարի հարցին, երբ հանկարծակի ներս մտավ Ռամոսը եւ ընկերուհու համար երգ կատարեց, հաղորդում է 101greatgoals.com-ը։

Ռամոսը կիթառ է նվագել եւ կատարել Ֆլամենգոն։ Ռուբիոն շոկի մեջ էր ֆուտբոլիստի նման քայլից եւ երգի կատարումից հետո չկարողացավ զսպել արցունքները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English