10:42  ,  22 հոկտեմբերի, 2013

«Արսենալ» - «Բորուսիա». Թիմերի հավանական մեկնարկային կազմերը (ֆոտո)

Հոկտեմբերի 22-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Լոնդոնի «Արսենալը» սեփական խաղադաշտում կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ Գեմանական ակումբը Twitter-ի իր էջում ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում է։

«Արսենալ». Վոյցեխ Շչեսնի - Բակարի Սանյա, Պյեր Մերտեզակեր, Լորան Կոշելնի, Կիրան Գիբս - Ջեք Ուլիշիր, Միգել Արտետա, Աարոն Ռեմսի, Մեսութ Օզիլ, Մատյե Ֆլամինի - Օլիվյե Ժիրու։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր - Կեւին Գրոսկրոյց, Մատս Հումելս, Նեւեն Սուբոտիչ, Մարսել Շմելցեր -Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Յակուբ Բլաշչիկովսկի, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան - Ռոբերտ Լեւանդովսկի։

«Արսենալ» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22.45-ին: 


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում