16:37  ,  17 հոկտեմբերի, 2013

Անչելոտի. «Ռեալն» ավելի լավ կխաղա, քանի որ ավելի վատ չի լինում

Փորձում ենք բարելավել խաղը եւ ավելի շատ տիրել գնդակին։ Սակայն ոչինչ արագ չի լինում, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը դժգոհ է Արքայական ակումբի ցուցադրած խաղից։

«Խնդիրը բարդանում է, քանի որ «Աթլետիկոն» եւ «Բարսելոնան» միավորներ չեն կորցնում։ Սակայն «Ռեալն» ավելի լավ կխաղա, քանի որ ավելի վատ չի լինում։

Վատ էինք խաղում «Էլչեի» եւ «Լեւանտեի» հետ հանդիպումներում։ Վստահ եմ, որ «Մալագան», «Յուվենտուսը» եւ «Բարսելոնան» այլ «Ռեալի» կհանդիպեն»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը «Մալագայի» եւ կատալոնական «Բարսելոնայի» հետ կհանդիպի Իսպանիայի առաջնությունում, իսկ Թուրինի «Յուվենտուսի» հետ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս