12:16  +04,  17 հոկտեմբերի, 2013

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը բարձրացել է 38-րդ տեղ

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 38-րդ տեղը։ Հոկտեմբերի 17-ին հրապարակված նոր աղյուսակում Հայաստանի թիմն առաջադիմել է 17 աստիճանով եւ ունի 687 միավոր, տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի կայքից։

Հայաստանի հավաքականը շրջանցել է նաեւ Թուրքիայի թիմին, որը 40-րդ տեղում է։ Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Գերմանիայի հավաքականը շրջանցել է արգենտինացիներին՝ բարձրանալով երկրորդ տեղ։ Չորրորդ տեղում են կոլումբացիները, իսկ հինգերորդում՝ բեյգիացիները։ Իտալիայի հավաքականը նահանջել է 8-րդ տեղ։

Հիշեցնենք, որ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի հավաքականի համար։ Նախորդ լավագույն արդյունքն էր 41-րդ տեղը։

ՖԻՖԱ. վարկանիշային աղյուսակ

1. Իսպանիա՝ 1513 

2. Գերմանիա՝ 1311

3.  Արգենտինա՝ 1266

4. Կոլումբիա՝ 1178

5. Բելգիա՝ 1175

6. Ուրուգվայ՝ 1164

7. Շվեյցարիա՝ 1138

8. Իտալիա՝ 1136

8. Հոլանդիա՝ 1136

10. Անգլիա՝ 1080

11. Բրազիլիա՝ 1078

19. Ռուսաստան՝ 874

21. Ֆրանսիա՝ 870

38. Հայաստան՝ 687

40. Թուրքիա՝ 670

76. Բուլղարիա՝ 487

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

тигран 13:54-17/10
Եդիգարյան, Արզումանյան, Մկոյան, Սարկիսով - հավաքականի թույլ տեղերն են: Մինչև Մինասյանը նրանց տեղը նորմալ խաղացող չգտնի, ոչ մի բան չի փոխվի: