15:45  ,  16 հոկտեմբերի, 2013

Իտալական մամուլը՝ Հայաստանի հավաքականի մասին (ֆոտո)

Հոկտեմբերի 16-ին իտալական մարզական պարբերականների առաջին էջում 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա – Հայաստան խաղի (2։2) ամփոփումն է: Իտալական մամուլը գոհ չէ հանդիպման արդյունքից:

La Gazzetta dello Sport-ը առաջին էջում գրում է, որ այս ոչ ոքին հնարավոր է Իտալիային թույլ չտա աշխարհի առաջնության վիճակահանությունում հայտնվել առաջին զամբյուղում: Խաղի ամփոփման մեծ մասը նվիրված է Բալոտելիին. «Նա փրկեց մեզ հուսահատությունից»:

Tuttosport օրաթերթն այսպիսի գնահատականներ է տվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին եւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին.

Ռոման Բերեզովսկի՝ 6.5

Հրայր Մկոյան՝ 5

Վարազդատ Հարոյան՝ 5

Ռոբերտ Արզումանյան՝ 5.5

Լեւոն Հայրապետյան՝ 6

Արթուր Եդիգարյան՝ 6

Կառլեն Մկրտչյան՝ 6

Արաս Օզբիլիս՝ 6

Հենրիխ Մխիթարյան՝ 6.5

Գեւորգ Ղազարյան՝ 6

Յուրա Մովսիսյան՝ 6.5

Վարդան Մինասյան՝ 6

Իտալացիների կազմում առավելագույն միավորներ են ստացել Մարիո Բալոտելին եւ Պաբլո Օսվալդոն:

Carriere dello Sport-ը հայերից ամենից բարձր գնահատական տվել է Մխիթարյանին ու Մովսիսյանին՝ 7-ական, իսկ իտալացիներից Բալոտելին ու Ինսինյեն ստացել են 7,5-ական միավոր: Պարբերականը նաեւ անդրադարձել է խաղից դուրս վիճակից խփած Բալոտելիի գնդակը չհաշվելուն: Պարբերականի համաձայն՝ դա հարյուր տոկոսանոց գնդակ էր, ինչպես նաեւ Մխիթարյանի «ուրվական» գոլը։

Վերա Մարտիրոսյան, Դավիթ Եղիազարյան


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով