15:33  ,  21 ապրիլի, 2012

Ֆրանսիայի Մեծ մրցանակը կկայանա

Ֆրանսիայի Մեծ մրցանակի կազմակերպիչները ֆինանսական համաձայնություն են ձեռք բերել Ֆորմուլա-1-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունի հետ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը բազմիցս հայտարարել էր, որ տարաձայնությունը 2 միլիոն եվրոյի վերաբերյալ է։

Այժմ կողմերը համաձայնության են հասել եւ գործարքը կլինի արդեն հաջորդ շաբաթ։

Սպասվում է, որ Ֆորմուլա-1-ի Ֆրանսիայի Մեծ մրցանակը օրացույցում կընդգրկվի 2013-ին եւ կանցկացվի Էքլսթոունին պատկանող «Պոլ Ռիկար» ավտոարշավարանում, հաղորդում է  Le Figaro-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում