09:50  ,  9 հոկտեմբերի, 2013

Պրիմերայում կանոններն ամենաշատը խախտում են Նեյմարի նկատմամբ

Ֆուտբոլի Իսպանիայի 2013/2014թթ. առաջնության մեկնարկային 8 տուրերում խաղացողները կանոններն ամենաշատը խախտում եւ դեղին քարտ են ստանում «Բարսելոնայի» ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի նկատմամբ, հայտնում է Marca-ն:

Մինչեւ այժմ 21-ամյա բրազիլացու նկատմամբ կանոնները խախտվել են 32 անգամ: Երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան է (31 խախտում), իսկ Մադրիդի «Ռեալի» նորեկ Իսկոն հայտնվել է երրորդ տեղում (27 խախտում):

Պրիմերայում հանդես եկող ֆուտբոլիստները ամենաշատը դեղին քարտ են ստանում Նեյմարի հետ պայքարելու պատճառով (8 դեղին քարտ): Մասնավորապես, «Սեւիլիայի» ֆուտբոլիստները 3 անգամ զգուշացվել են բրազիլացու պատճառով:   

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը 7 խաղում դարձել է 2 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով