22:18  +04,  8 հոկտեմբերի, 2013

Շավարշ Կարապետյանը երկրորդ անգամ մասնակցել է Սոչիի Օլիմպիական խաղերի փոխանցումավազքին

Ստորջրյա լողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը հոկտեմբերի 8-ին երկրորդ անգամ մասնակցել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի փոխանցումավազքին:

«Պատրաստ եմ փոխանցումավազքին մասնակցել 10, 20 անգամ, միայն թե դա մեծագույն տոն լինի բոլոր ազգերի համար: Ես այդ ջահը տանում էի թե՛ Ռուսաստանի, թե Հայաստանի համար»,-  տասնյակ մարդկանց կյանքեր փրկած Շավարշ Կարապետյանի խոսքը մեջբերում է ria.ru-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ռուսաստանում մեկնարկած փոխանցումավազքի առաջին օրը ջահը մարել էր Շավարշ Կարապետյանի ձեռքում: 65 հազար կմ երկարությամբ փոխանցումավազքը կանցկացվի Ռուսաստանի 130 քաղաքներով եւ կտեւի 123 օր: Փոխանցումավազքին կմասնակցեն 14 հազար ջահակիրներ եւ մոտ 30 հազար կամավորներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ