Իսպանական Պրիմերայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Լեւանտեի» նկատմամբ: Ընդ որում՝ խաղի 86-րդ րոպեին Արքայական ակումբը հետապնդողի դերում էր։
«Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը պահեստայինների թվում էր, սակայն չէր կարողանում հանգիստ նստել իր տեղում։ 32-ամյա իսպանացին շատ անհանգիստ էր, իսկ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ հանդիպման վերջին վայրկյաններին խփած գոլից հետո էյֆորիայի մեջ ընկավ՝ չկարողանալով զսպել իր ուրախությունը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում