12:39  ,  7 հոկտեմբերի, 2013

Մյուլեր. Մեղավոր չեմ, որ չկարողացա գոլ խփել

Պատասխանատվություն չեմ կրում ոչ ոքի արդյունքի համար, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։ Գերմանացի ֆուտբոլիստը կարծում է, որ մեղավոր չէ Գերմանիայի առաջնության 8 տուրի՝ Լեւերկուզենի «Բայերի» հետ խաղի արդյունքի համար։ Հանդիպման 35-րդ րոպեին 24-ամյա ֆուտբոլիստը հնարավորություն ուներ հաշվի մեջ առաջ մղել իր թիմին։ 

«Այդ պահին գլխով հարվածելն այնքան էլ հեշտ չէր, որքան թվում էր։ Գնդակից ավելի ցածր էի գտնվում, այդ պատճառով հարվածից հետո այն ավելի բարձր ընթացավ»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս