12:25  ,  5 հոկտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական թվիթերյան էջը ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի խաղում։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա գերմանական ակումբի մեկնարկային կազմում։ Խաղը կկայանա հոկտեմբերի 5-ին, Երեւանի ժամանակով 17։30-ին։

«Բորուսիա» Դ. Ռոման Վայդենֆելեր - Մատս Հումելս, Նեւեն Սուբոտիչ, Կեւին Գրոսկրոյց, Էրիկ Դուրմ - Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Հենրիխ Մխիթարյան - Ռոբերտ Լեւանդովսկի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով