09:49  ,  5 հոկտեմբերի, 2013

Թուրք հաքերները կոտրել են «Լացիոյի» կայքը

Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի «Տրաբզոնսպոր» - « Լացիո» խաղից հետո իտալական ակումբի պաշտոնական կայքը ենթարկվել է թուրք հաքերների հարձակմանը, հաղորդում է Tuttomercatoweb.com-ը։

«Լացիոյի» կայքը հաջողությամբ կոտրվել է, եւ որոշ ժամանակ գլխավոր էջում տեղադրվել է թուրքական երկրպագուների լուսանկարը, որի վրա գրված էր. «Մենք «Տրաբզոնսպորն» ենք, մենք ամենուր ենք»։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 3։3։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում