14:42  ,  3 հոկտեմբերի, 2013

ՈւԵՖԱ-ն երկարաձգեց Կլոպի որակազրկումը

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի որակազրկումն ավելացնել եւս մեկ խաղով, հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

46-ամյա գերմանացի մասնագետը չի կարողանա գլխավորել թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ խաղի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին Լոնդոնում։ Առաջիկայում գերմանական ակումբը կորոշի բողոքարկել ՈւԵՖԱ-ի որոշումը, թե ոչ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իտալական «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ Գոնսալո Իգուաինի խփած գոլից հետո գերմանացի մասնագետը ագրեսիվ վարք դրսեւորեց խաղի չորրորդ մրցավարի նկատմամբ՝ ստանալով կարմիր քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում