16:09  ,  3 հոկտեմբերի, 2013

Գեւորգ Ղազարյանը «Շախտյորի» հավանական մեկնարկային կազմում է

Հոկտեմբերի 3-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խմբայի փուլի երկրորդ տուրում Կարագանդայի «Շախտյորը» կհյուրընկալի իսրայելական «Մաքաբիին»։

Sports.kz-ն ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը ղազախական ակումբի հավանական մեկնարկային կազմում է։

Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

«Շախտյոր». Ալեքսանդր Մոկին - Եվգենի Տարասով, Նիկոլա Վասիլեւիչ, Ալդին Ջիդիչ, Սերգեյ Մալիյ, Ալեքսանդր Սիմնեւիչ - Գեւորգ Ղազարյան, Ռոջեր Կանյաս, Գեդիմինաս Վիչյուս, Անդրեյ Ֆինոնչենկո - Սերգեյ Խիժնիչենկո։

«Մաքաբի». Բոյան Շարանով - Սամուել Շեյման, Դեկել Կեյնան, Էդին Ցոցալիչ, Էյալ Մեշումար - Գուստավո Բոկոլի Էյալ Գոլասա, Ռուբեն Ռայոս, Խեն Էզրա, Դինո Նդլովու - Շիմոն Աբուխատզիրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում