10:26  ,  3 հոկտեմբերի, 2013

Ռայան Գիգսը՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ խաղի ժամանակ ռեկորդ է սահմանել, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

39-ամյա Գիգսը Չեմպիոնների լիգայում մասնակցել է 145 հանդիպման եւ այդ ցուցանիշով առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» նախկին լեգենդար հարձակվող Ռաուլից (144 խաղ)։ Գիգսը մասնակցել է Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբի վերջին 20 խաղարկություններին եւ դարձել 29 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ «Շախտյոր» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում