12:13  ,  2 հոկտեմբերի, 2013

«Բորուսիա» - «Մարսել». Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը

Whoscored.com կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ ֆրանսիական «Մարսելի» հետ խաղի ժամանակ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը։

24-ամյա կիսապաշտպան երեք հարված է կատարել, 4 անգամ թիմակիցներին հարվածային դիրք է դուրս բերել, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմում է 84 տոկոս։ Մխիթարյանը գնդակին դիպել է 43 անգամ եւ ստացել է 6.99 գնահատականը։

Հիշեցնենք, որ «Մարսելի» հետ հանդիպման ժամանակ Մխիթարյանը վազել է 11.99 կմ։ 24-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» ցանկացած ֆուտբոլիստից ավելի շատ է վազել։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում