10:58  ,  2 հոկտեմբերի, 2013

«Բազել» - «Շալկե». Խաղը դադարեցվել էր Greenpeace-ի ակցիայի պատճառով (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Բազել» - «Շալկե» հանդիպումը (0։1) դադարեցվել էր 5 րոպեով՝ Greenpeace ընկերության կողմից կազմակերպած ակցիայի պատճառով, հաղորդում է Sportal.de-ն։

Շարժման մի քանի ակտիվիստներ, իջնելով «Սենտ-Յակոբ Պարկ» ստադիոնի տանիքից, հսկայան պաստառ են ցուցադրել, որի վրա գրված էր. «Մի՛ վնասեք Արկտիկային»։

Ակցիան ուղղված էր ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ, որը «Շալկեի» տիտղոսային հովանավորն է։ Ընկերության խորհրդանիշը տեղադրված էր պաստառի վրա։



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում