Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում հաղթել է ֆրանսիական «Մարսելին»՝ 3։0։
Գերմանական ակումբի մեծ խաղային առավելությունն արտահայտվել է նաեւ ֆուտբոլիստների վազքի մեջ։ «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վազել է 11.99 կմ եւ այդ ցուցանիշով հինգերորդն։ 24-ամյա ֆուտբոլիստը «Մարսելի» ցանկացած ֆուտբոլիստից ավելի շատ է վազել։ Գերմանական ակումբի կազմում ամենաշատը վազել է «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սվեն Բենդերը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գերմանական ակումբի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է 88-րդ րոպեին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում