17:06  ,  28 սեպտեմբերի, 2013

Վալդեսը միջնամատ է ցույց տվել Պիկեին

Զվարճալի դրվագ է տեղի ունեցել Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման ժամանակ։

Կատալոնական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն դժգոհել է իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսից, ով գնդակը չի փոխանցել իրեն։ Ի պատասխան` Վալդեսը միջնամատ է ցույց տվել Պիկեին։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 4։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում