11:58  ,  24 սեպտեմբերի, 2013

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ». Սուարեսը հայտացուցակում է

Սուարեսի համար շատ բարդ էր բաց թողնել թիմի հանդիպումները, հայտարարել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը՝ խոսելով Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի մասին, ով կկարողանա մասնակցել Անգլիայի գավաթի խաղարկության «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը։

Ուրուգվայցին, ով Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ կապված միջադեպից հետո որակազրկման պատճառով բաց էր թողել 10 հանդիպում, հայտավորվել է գավաթային հանդիպմանը։

«Դա չի ազդել Սուարեսի ֆիզիկական պատրաստվածության վրա. նա ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում։ Վստահ եմ, որ Սուարեսը ցանկանում է հաղթել»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում