14:12  ,  23 սեպտեմբերի, 2013

Արթուր Միրանյան. Հետաքրքիր է եվրոպական մակարդակի հանդիպում անցկացնել

Դոնեցկի «Շախտյորի» մինչեւ 19 տարեկանների թիմի եւ Ուկրաինայի պատանեկան հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը խոսել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի խմբային փուլի՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման մասին։

«Այո, սա նույնպես Չեմպիոնների լիգա է։ Առաջին անգամ է նման մրցաշար անցկացվում, սա առաջին հանդիպումն է։ Հետաքրքիր է եվրոպական մակարդակի հանդիպում անցկացնել»,- Միրանյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։

«Ռեալ Սոսյեդադ» - «Շախտյոր» հանդիպման ժամանակ Արթուր Միրանյանը բացել է խաղի հաշիվը, սակայն «Շախտյորը» պարտվել է 2։3 հաշվով։

ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգան Չեմպիոնների լիգայի օրինակն է եվրոպական ակումբների երիտասարդական թիմերի համար։ Միակ տարբերությունն այն է, որ փլեյ-օֆֆը մեկ խաղով է՝ առանց պատասխան հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս