12:59  ,  23 սեպտեմբերի, 2013

Ռունի. «Լիվերպուլի» հետ խաղը կօգնի մոռանալ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը

Ամենակարեւորը մեզ համար միավորներն էին, սակայն տուն ենք վերադառնում ձեռնունայն, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին՝ խոսելով Անգլիայի առաջնության հինգերորդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման մասին՝ 1։4։

«Մեծ հանդիպում է սպասվում մեզ եւ պետք է մոռանանք նախորդ պարտության մասին՝ կենտրոնանալով առաջիկա խաղի վրա։ Դերբիում պարտվելը ոչ ոքի համար հաճելի չէ։ Գիտեմ՝ որքան ծանր է, քանի որ նման պահեր եմ ապրել ե՛ւ որպես երկրպագու, ե՛ւ որպես խաղացող։

Լավ է, որ գավաթային հանդիպում ունենք «Լիվերպուլի» հետ, եւ կկարողանանք մոռանալ այս պարտության մասին»,- Ռունիի խոսքը մեջբերում է Tribalfootball.com-ը։

Սեպտեմբերի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի խաղարկությունում կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով