15:18  ,  20 սեպտեմբերի, 2013

«Բորուսիայի» դարպասապահը «Նապոլիի» հետ խաղում կոտրել է ատամները (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլի» - «Բորուսիա» հանդիպման ժամանակ գերմանական ակումբի ավստրալացի դարպասապահ Միտչել Լանգերակը կոտրել է ատամները։

Իտալական ակումբի կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի կատարած տուգանային հարվածից հետո Լանգերակը նետվել է դեպի գնդակը, սակայն չի հասցրել եւ դեմքով հարվածել է ուղղահայաց դարպասաձողին։ Հենց այդ պահին նա երկու ատամ է կոտրել։ Ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որտեղ ցուցադրում է իր ատամնաշարը։

Հիշեցնենք, որ Ինսինյեի գոլի շնորհիվ իտալական ակումբը հաղթել է 2։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում