18:18  ,  19 սեպտեմբերի, 2013

«Նապոլիի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գնահատականը

Գերմանական հեղինակավոր Kicker եւ Bild պարբերականները գնահատել են Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ իտալական «Նապոլիի» հետ խաղում։

Երկու պարբերականները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել են 4 միավորով։

Kicker-ի վարկածով՝ ամենաբարձր գնահատականի են արժանացել (2.5) դարպասապահ Միտչել Լանգերակը եւ կիսապաշտպան Քեւին Գրոսկրոյցը։ Bild-ի վարկածով՝ 3 միավոր են ստացել Մատս Հումելսը, Սվեհն Բենդերը, Ռոբերտ Լեւանդովսկին, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ Լանգերակը։ Գերմանիայի ամենաբարձր գնահատականը համարվում է մեկը։

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բորուսիա» հանդիպումն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով՝ 2։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում