12:48  ,  19 սեպտեմբերի, 2013

Յուրգեն Կլոպ. Ինձ պահեցի կապիկի նման

Ես անցա թույլատրելիի սահմանը, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ներողություն է հայտնել իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում դրսեւորած վարքի համար:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինի խփած գոլից հետո գերմանացի մասնագետը արգեսիվ վարք դրսեւորեց խաղի չորրորդ մրցավարի նկատմամբ՝ ստանալով կարմիր քարտ: Բանն այն է, որ դարպասի գրավումով ավարտված անկյունային հարվածի խաղարկման ժամանակ «Բորուսիան» մնացել էր 10 ֆուտբոլիստներով, քանի որ սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը վնասվածքի պատճառով ժամանակավորապես հեռացել էր խաղադաշտից: Կլոպը կարծում էր, թե մրցավարը ձգձգում է Սուբոտիչի վերադարձը խաղադաշտ:

«Ցույց չտվեցինք մեր լավագույն որակները, թեեւ պարտվեցինք նվազագույն տարբերությամբ: Այս խաղում ամեն ինչ անհաջող ստացվեց, այդ թվում՝ իմ կարմիր քարտը: Դա հիմարություն էր եւ ես գիտակցում եմ սխալս: Ինձ պահեցի կապիկի նման: Ես անցա թույլատրելիի սահմանը»,- Կլոպի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում