14:10  ,  18 սեպտեմբերի, 2013

Բունդեսլիգա. Մխիթարյանի գոլը լավագույնն է հինգերորդ տուրում

«Համբուրգի» դարպասը Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ուղարկած գոլը լավագույնն է ճանաչվել Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրում: Քվեարկությունն անցկացնում էր Bild պարբերականը։

24-ամյա կիսապաշտպանի խփած գոլի օգտին է քվեարկել ընթերցողների 37 տոկոսը։ 

«Բորուսիան» սեփական խաղադաշտում 6։2 հաշվով հաղթել է «Համբուրգին», իսկ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի լավագույն գոլի հեղինակ նույնպես դարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով