12:38  ,  18 սեպտեմբերի, 2013

Մխիթարյանը եւ Լեւանդովսկին՝ «Սան Պաոլո» ստադիոնում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիան» նախախաղային մարզում է անցկացրել «Սան Պաոլո» ստադիոնում՝ նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իտալական «Նապոլիի» հետ հանդիպմանը։

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասնակցությամբ լուսանկարները։

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում