11:52  ,  18 սեպտեմբերի, 2013

Bild. Կլոպը, Մխիթարյանը եւ Լեւանդովսկսին՝ «Բորուսիա» անունով եռագլուխ վիշապ (ֆոտո)

Շատ եմ զգուշանում «Բորուսիայից»։ Այն յուրօրինակ երեքգլխանի վիշապ է, հայտարարել է իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման մասին։

«Բորուսիան» հիանալի թիմ է, որը կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում։ Երկար ժամանակ եմ հետեւում այդ թիմին. վստահ եմ, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Հետաքրքիր կլինի հետեւել Կլոպ-Բենիտես մարզչական դիմակայությանը»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանական պարբերականը պատկերացրել է, որ այդ երեքգլխանի վիշապն է՝ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Նապոլի» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում