10:51  ,  18 սեպտեմբերի, 2013

«Նապոլի» - «Բորուսիա». Հավանական մեկնարկային կազմերը

Սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իտալական «Նապոլին» սեփական խաղադաշտում կընդունի Դորտմունդի «Բորուսիային»։ 

Tuttonapoli.net-ը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Կայքի համաձայն՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա գերմանական ակումբի մեկնարկային կազմում։

«Նապոլի». Պեպե Ռեյնա, Քրիստիան Մաջո, Ռաուլ Ալբիոլ, Միգել Բրիտոս, Խուան Սունիգա, Ինլեր, Վալոն Բեհրամի, Խոսե Կալյեխոն, Մարեկ Համշիկ, Գորան Պանդեւ, Գոնսալո Իգուաին։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Մարսել Շմելցեր, Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Կեւին Գրոսկրոյց, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ռոբերտ Լեւանդովսկի։

«Նապոլի» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով