00:10  ,  18 սեպտեմբերի, 2013

Շախմատային լրահոս

Կարեն Գրիգորյանը նվաճել է Մարտունիում անցկացված «Սեւանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը: 18-ամյա գրոսմայստերն 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր՝ միանձնյա զբաղեցնելով առաջին տեղը:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը եւ Ավստրիան ներկայացնող տասը գրոսմայստերներ: 

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սեպտեմբերի 18-30-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կմասնակցի ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի երրորդ փուլին:

Դանիելյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Կոներուն, Դրոնավալին (Հնդկաստան), Ժաո Քսյուն, Յու Վենյունը (Չինաստան), Լահնոն (Ուկրաինա), Խոտենաշվիլին (Վրաստան), Ստեֆանովան (Բուլղարիա), Կոստենյուկը, Գիրյան (Ռուսաստան), Նախբաեւան (Ղազախստան), Մումինովան (Ուզբեկստան):

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Սաբադել քաղաքում անցկացված բաց մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ 32 մասնակիցների մեջ նվաճել է երկրորդ մրցանակը: Մովսիսյանը կես միավոր է զիջել հաղթողի տիտղոսը նվաճած իսլանդացի միջազգային վարպետ Գուդմունդուր Քյարթանսոնին, հաղորդում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում