Դորտմունդի «Բորուսիան» մեկնել է Նեապոլ, որտեղ սեպտեմբերի 18-ին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի առաջին տուրում կխաղա իտալական «Նապոլիի» հետ։
Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբակիցներ Մարկո Ռոյսի եւ Կեւին Գրոսկրոյցի հետ լուսանկարվել է ինքնաթիռում՝ այն տեղադրելով ֆեյսբուքյան էջում։
«Նեապոլի ճանապարհին»,- որսեպ լուսանկարի մեկնաբանություն գրել է Մխիթարյանը։
Ավելի ուշ Հենրիխը լուսանկար է տեղադրել նաեւ Նեապոլ ժամանելուց հետո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում