14:59  ,  17 սեպտեմբերի, 2013

Իգուաին. «Բորուսիան» ծանր փորձություն է մեզ համար

«Բորուսիայի» հետ հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար։ Ցանկանում ենք հաջող մեկնարկել Չեմպիոնների լիգայում, հայտարարել է իտալական «Նապոլիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը։ 25-ամյա ֆուտբոլիստը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման մասին։

«Նախորդ մրցաշրջանում «Բորուսիան» մեծ հաջողությունների է հասել՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։ Մեզ համար այս հանդիպումը ծանր փորձություն կլինի։ Եթե մեկնարկենք հաղթանակով, ապա կարող ենք Չեմպիոնների լիգայում հաջողության հասնել։ Սակայն բոլորս հասկանում ենք, որ դա հեշտ չի լինի անել»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Նապոլի» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում