12:38  ,  17 սեպտեմբերի, 2013

Մեսին չի մոռացել «Բավարիայից» կրած պարտությունը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կրած պարտությունները ցավոտ հետք են թողել. թիմերի միջեւ հսկայական տարբերություն կար, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 26-ամյա արգենտինացին դեռ չի կարողանում մոռանալ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը՝ 0։7։

«Դիմակայությանը ներկայացանք ոչ լավագույն տեսքով։ Սակայն դա անցյալում է, եւ մենք պետք է առաջ նայենք։ Գերմանացիները մեզանից լավն էին բոլոր առումներով։ Նրանք հիանալի անցկացրեցին առաջին հանդիպումը՝ ստանալով հսկայական առավելություն»,- Մեսիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:

Սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում կընդունի հոլանդական «Այաքսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում