17:47  ,  16 սեպտեմբերի, 2013

Spox.com. Հենրիխ Մխիթարյանը՝ խորհրդանշական հավաքականում

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Spox.com-ի վարկածով ընդգրկվել է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ 5-րդ տուրում «Բորուսիան» 6:2 հաշվով հաղթեց «Համբուրգին»: Մխիթարյանը դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Դարպասապահ՝ Սվեն Ուլռայխ («Շտուտգարտ»)

Պաշտպաններ. Անդերսոն («Այնտրախտ», Ֆրանկֆուրտ), Հեւեդես («Շալկե), Ռյուդիգեր («Շտուտգարտ»)

Կիսապաշտպաններ. Ռոյս, Մխիթարյան, Օբամեյանգ (բոլորը՝ «Բորուսիա» Դորտմունդ), Բոատենգ («Շալկե»)

Հարձակվողներ. Լեւանդովսկի («Բորուսիա» Դորտմունդ), Կիսլինգ («Բայեր»), Կադլեց («Այնտրախտ», Ֆրանկֆուրտ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս