14:50  ,  16 սեպտեմբերի, 2013

Անչելոտին Չեմպիոնների լիգայի ռեկորդ կսահմանի

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի թուրքական «Գալաթասարայի» հետ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մրցաշարի ռեկորդ կսահմանի, հաղորդում է Volkskrant.nl-ը։

Իտալացի մասնագետի համար «Ռեալը» 6-րդ ակումբն է, որը նա գլխավորում է Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Մինչ այդ Անչելոտին գլխավորել է «Պարման», «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին» եւ ՊՍԺ-ն։

Ցուցակում են գտնվում նաեւ Ռաֆայել Բենիտեսը (5), Ռոնալդ Կումանը (5), Կլաուդիո Ռանյերին (5), Ֆաբիո Կապելոն (4), Միրչա Լուրեսկուն (4), Ժոզե Մոուրինյոն (4) եւ Մանուել Պելեգրինին (4)։

Հիշեցնենք, որ «Գալաթասարայ» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում