12:10  ,  16 սեպտեմբերի, 2013

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Ռոբերտ Լեւանդովսկուն

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն՝ Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրի «Համբուրգի» հետ հանդիպման ժամանակ գոլային փոխանցում կատարելու համար։

Լեհ հարձակվողից կրնկով գեղեցիկ փոխանցում ստանալուց հետո Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, իսկ հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի հաղթանակով՝ 6։2։ 

«Շնորհակալ եմ քեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է 24-ամյա կիսապաշտպանը, տեղադրելով լուսանկար, որում երեւում է, թե ինչպես է նա գոլից հետո շնորհակալություն հայտնում լեհ հարձակվողին։

Ավելի վաղ Լեւանդովսկին հայտարարել է, որ Մխիթարյանին դեռ ժամանակ է հարկավոր գերմանական ակումբի խաղին վերջնականապես հարմարվելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով