13:12  ,  7 սեպտեմբերի, 2013

Բունդեսլիգա. Մխիթարյանի գոլը լավագույնն է 4-րդ տուրում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը Հենրիխ Մխիթարյանի ուղարկած երկրորդ գոլը լավագույնն է ճանաչվել Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում: Քվեարկությունն անցկացնում է Գերմանիայի Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանի գոլը ստացել է ձայների 51.22 տոկոսը:

Երկրորդ տեղում «Համբուրգը» ներկայացնող Հական Չալխանօղլուի գոլն է (25.68), երրորդ տեղում «Շտուտգարտի» խաղացող Մաքսիմ Ալեքսանդրուի գոլն է (16,13):

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող:

4-րդ տուրում հայ ֆուտբոլիստը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» հաղթեց 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում