20:33  ,  6 սեպտեմբերի, 2013

Չեխիա - Հայաստան՝ 0:1. Կառլեն Մկրտչյանը բացեց հաշիվը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Կառլեն Մկրտչյանը գերազանց գոլի շնորհիվ բացեց հաշիվը Չեխիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում:

Մկրտչյանը Պետր Չեխի դարպասը գրավեց 31-րդ րոպեին:

Նշենք, որ 27-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նրան փոխարինեց Լեւոն Հայրապետյանը:

NEWS.am Sport-ը Չեխիա - Հայաստան հանդիպումը լուսաբանում է Պրահայից հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով