14:17  ,  4 սեպտեմբերի, 2013

Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը կմենամարտի աշխարհի չեմպիոնի գոտու համար (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը կմենամարտի աշխարհի տիտղոսի համար, NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց IBF վարկածով Եվրոպայի եռակի չեմպիոն, 57 կգ քաշային կարգում հանդես եկող բելգիահայ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանի մամուլի խոսնակ Ֆելիքս Փայտյանը:

«Ալեքսն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Մեկ ամսով մեկնել է Կալիֆորնիայի Բիգ Բեար Լեյք (Big Bear Lake) քաղաք, այնտեղ նա մարզվում է Աբել Սանչեսի գլխավորությամբ: Նույն ճամբարում են մարզվում նաեւ շատ հայտնի  բռնցքամարտիկներ:

Ալեքսը Եվրոպայի եռակի չեմպիոն է, այդ պատճառով էլ իր անձնական մարզիչ Արման Սուքիասյանի հետ որոշել է հրաժարվել հոկտեմբերին նախատեսված Եվրոպայի չեմպիոնական մենամարտից եւ բոլոր ուժերը կենտրոնացնել աշխարհի չեմպիոնի մենամարտի վրա, որը տեղի է ունենալու ձմռանը: Ալեքսի մրցակիցը կլինի  ռուս բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչը: Մենամարտի ստույգ վայրը եւ ժամկետները դեռեւս նշված չեն»,- ասաց Ֆելիքս Փայտյանը:

Նա նաեւ ավեացրեց, որ հոկտեմբերի կեսին Ալեքս Միսկիրտչյանը կրկին կայցելի Հայաստան: Նրա հետ  կժամանի նաեւ բռնցքամարտիկի մենեջեր եւ պրոմոուտեր Ալաին Վանակերը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում