12:50  ,  2 սեպտեմբերի, 2013

Կլոպ. Երեկ Մխիթարյանն ինձնից 50 եվրո է պահանջել

Մխիթարյանի հետ գրազ էի եկել, որ նա չի կարողանա 30 հարվածով 7 գոլ խփել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մխիթարյանը մրցակցի դարպասների մատույցներում լուրջ զենք է, քանի որ հիանալի հարվածների է տիրապետում։ Նա 50 եվրո է շահել ինձնից։ Հանդիպումից հետո նա եկավ եւ պահանջեց իր գումարը։ Հենրիխը կստանա այն»,- ասել է Կլոպը։

24-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել 2013-ին եւ գերմանական թիմի կազմում դարձել է 7 գոլի հեղինակ, որից միայն երկուսը պաշտոնական խաղերում։

Մխիթարյանը խոսել է Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հանդիպման մասին՝ 2։1

«Ինձ շատ լավ եմ զգում Դորտմունդում եւ երջանիկ եմ, որ կարողացա իմ առաջին գոլը խփել։ Չնայած՝ երկու գոլն ավելի լավ է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Այնտրախտի» հետ խաղի ժամանակ դարձել է դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով իր թիմին՝ 2։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով