12:24  ,  2 սեպտեմբերի, 2013

Կլոպ. Մարդիկ այժմ հասկանում են, թե ինչու ենք Մխիթարյանի համար այդքան գումար վճարել

Մխիթարյանը հիանալի էր, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը գովել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ խոսելով Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ հանդիպման մասին։

«Մրցակիցը խաղադաշտում մեզանից ավելի վատ տեսք չուներ, սակայն մենք ունենք Մխիթարյան։ Կարծում եմ, որ մարդիկ այժմ հասկանում են, թե ինչու ենք նրա համար այդքան շատ վճարել։

Այսօր խաղադաշտում ջանք չխնայեցինք։ Այդքան էլ հեշտ չէ գլխավորել մրցաշարային աղյուսակը նույնիսկ մրցաշրջանի մեկնարկային տուրերում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Focus.de-ն։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն «Այնտրախտի» հետ խաղի ժամանակ դարձել է դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով իր թիմին՝ 2։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով