17:20  ,  31 օգոստոսի, 2013

Մարտինոն հանգստանալու հնարավորություն կտա Չավիին ու Սանչեսին

Չավին ու Ալեքսիս Սանչեսը չեն մասնակցի «Վալենսիայի» դեմ Պրիմերայի երրորդ տուրի խաղին, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։

«Որոշեցի հանգստանալու հնարավորություն տալ Չավիին ու Սանչեսին։ Վերջին շրջանում թիմի օրացույցը շատ ծանրաբեռնված էր եւ որոշ ֆուտբոլիստներ չեն հասցրել վերականգնվել։ Բացի այդ, բոլորին սպասում են հավաքականի խաղերը, այդ պատճառով մենք նման որոշում կայացրինք»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է sport.es-ը։

«Վալենսիա» - «Բարսելոնա» խաղը կկայանա սեպտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում