11:50  ,  30 օգոստոսի, 2013

Եվրոպայի լիգա. «Ֆեներբահչեի» փոխարեն կխաղա ԱՊՕԷԼ-ը

Օգոստոսի 30-ին շվեյցարական Նյոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում Կիպրոսի ԱՊՕԷԼ-ը Եվրոպայի լիգայի խմբային փուլին մասնակցելու իրավունք ստացավ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Թուրքական «Ֆեներբահչեն» պայմանավորված հանդիպումներ անցկացնելու պատճառով զրկվել էր եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Վիճակահանության արդյունքում թուրքական ակումբի տեղը բաժին է հասել ԱՊՕԷԼ-ին, որն ավելի վաղ պարտվել էր բելգիական «Վարեգեմին»՝ դուրս մնալով մրցաշարից։

Հիշեցնենք, որ վիճակահանությանը մասնակցում էր նաեւ Մոսկվայի «Սպարտակը», որն օգոստոսի 29-ին պարտվել էր շվեյցարական «Սանկտ Գալենին»։

Օգոստոսի 30-ին Երեւանի ժամանակով 15։00-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում