09:49  ,  30 օգոստոսի, 2013

Կլոպ. Մեր բոլոր մրցակիցները կարող են դուրս գալ փլեյ-օֆֆ

Հավասար խումբ է բաժին հասել մեզ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության մասին։

«Մեր բոլոր մրցակիցները կարող են դուրս գալ փլեյ-օֆֆ։ Ե՛ւ «Արսենալի», ե՛ւ «Մարսելի» հետ չպարզած հաշիվներ ունենք։ Նեապոլում երբեք չեմ եղել, սակայն գիտեմ, որ այնտեղ ֆուտբոլային գերազանց մթնոլորտ է։ Շատ հետաքրքիր է լինելու»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ F խմբում ընդգրկվել են «Բորուսիան», Լոնդոնի «Արսենալը», ֆրանսիական «Մարսելը» եւ իտալական «Նապոլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով